Home » Real Politik » Յոլյանի առավելությունը. ահա թե ինչու նրան վստահվեց

Յոլյանի առավելությունը. ահա թե ինչու նրան վստահվեց

RA Government's session took place2016թ. փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Շատերի համար սա սովորական նշանակում էր, իսկ իրականում, երբ ուսումնասիրում ես նորանշանակ նախարարի կենսագրությունը ապա հասկանալի է դառնում, որ այս նշանակմամբ բավական փոփոխություններ կարող է կատարվել իր ենթակայության տակ գտնվող ոլորտում: Առաջինը իհարկե Յոլյանի մասնագիտական պատրաստվածությունն է: Տարբեր տարիների նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ և պետական ձեռնարկություն է ղեկավարել դեռևս Սովետական Միության տարիներին: Յոլյանը պետական կառավարման հրաշալի մասնագետներից է և ամենատարբեր պաշտոններում նա իրեն դրսևորել է լավագույնս:

Նախարարի հաջորդ առավելությունը նրա մարդկային կարողություններն են: Ինչպես հավաստում են նրա հետ առնչված քաղաքացիները, նա չի պատկանում այն պետական պաշտոնյաների դասին, որոնք քաղաքացիների բողոքը ծանր բեռ են համարում և ամեն կերպ փորձում են ազատվել նրանց բարձրացրած խնդիրներից: Նշանակումից օրեր անց նա ևս մեկ անգամ վերահաստատեց այն համոզումը, որ ինքը անտարբեր չէ քաղաքացիներին մտահոգող հարցերին: Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները և նախարարը ի տարբերություն իր նախորդների մոտեցավ քաղաքացիներին և փորձեց հասկանալ նրանց:

Նախարարը չփորձեց իրավիճակային արձագանքել բողոքավորներին և իր տեսակին հավատարիմ ժամանակ խնդրեց, որպեսզի իր պատասխանը գործարանի աշխատակիցներին լինի հիմնավորված. «Ինձ երկու ամիս ժամանակ է պետք խնդիրը ուսումնասիրելու համար: Ինձ ժամանակ տվեք»,- այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքված նաիրիտցիներին ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը՝ նշելով, որ ուսումնասիրելուց հետո նոր կկարողանա հստակ պատասխանել ներդրողների և «Նաիրիտի» վերաբերյալ այլ հարցերի մասով:

«Ուզում եք խաբե՞մ։ Այդ դեպքում ինձ երկու ամիս ժամանակ տվեք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ «Նաիրիտի» հարցը սովորական հարց չէ:

Հ.Գ. Այնպես որ կարելի է փաստել, որ այս նշանակումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լավագույն որոշումներից մեկն է, որի արդյունքները հանրությունը կտեսնի շատ շուտով: Յոլյանը նաև այն եզակի գործիչներից է, որ չի եկել պետական համակարգ գումար աշխատելու: Նա ապահովված ընտանիքից է սերում և կարիք չունի հարստություն դիզելու:

Դիտվել է 223 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy