Յոթ դաժան սպանություն. ինչ է կատարվում

Հայաստանում հասարակական տրամադրությունները գնալով շիկանում են:  Վերջին մի քանի օրերի ընթացքում, տարբեր մարզերում սպանվել են յոթ քաղաքացիներ և կան ավելի քան յոթ վիրավորներ: Նրանց մեծ մասը սպանվել  կամ վիրավորվել են հրազենի կիրառմամբ:

Այս դեպքերը գալիս են ապացուցելու, որ հասարակութունը չի վստահում մեր երկրի արդարադատության համակարգին: Մարդիկ չեն փորձում իրենց խնդիրները լուծել օրինականության շրջանակում, այլ խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով:

Հայաստանում արդարադատության սով է զգացվում և գնալով այս իրավիճակը առավել է խորանալու: Իշխանությունները իսկապես անելիք ունեն: Իշխանությունները մարդկանց պետք է վերադարձնեն վստահությունը Հայաստանի արդարադատության նկատմամբ: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ եթե ունեն խնդիրներ, ապա ոչ թե պետք է դիմել զենքի օգնությանը, այլ օրինապահ մարմինների օգնությանը:

Այս դեպքում անելիք ունեն նաև հասրակական կարծիք ձևավորող անձերն ու խմբերը: Նրանք ևս պետք է փորձեն հասարակությանը տանել դեպի հանդուրժողականություն:

Դիտվել է 2,114 անգամ
 


Այս թեմայով