Յացենյուկը հայտարարել է, որ իր հրաժարականը բողոք է Ռադայի որոշումների դեմ

rsz_1017534684Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի արտահայտի իր բողոքը Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշման դեմ: Հիշեցենք, որ Ռադան հրաժարվել էր լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինայի արևելքում ուժային գործողության ֆինանսավորման համար:

«Հրաժարականի մասին հայտարարելու մասին իմ որոշումը պայմանավորված էր միայն մի բանով. ես ցանկանում եմ, որ ողջ երկիրը տեսնի, որ խորհրդարանը հրաժարվում է աջակցել ուկրաինական զինված ուժերին, խորհրդարանը հրաժարվում է պայքարել արևելքի համար, հրաժարվում է հարկեր սահմանել նրանց նկատմամբ, ում նկատմամբ պիտի սահմանվել հարկեր», – ուկրաինական 1-ին ալիքի եթերում նշել է Յացենյուկը:

Նրա կարծիքով, ուկաինական խորհրդարանն այսօրվա դրությամբ «բեռնաթափման» կարիք ունի, սակայն հիմա նաև անհրաժեշտ է ավելացնել արևելքում կռվող զինվորականների ֆինանսավորումը և շարունակել բարեփոխումները երկրում, անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի ընդունել բնակչության համար տհաճ որոշումներ:

 

 


Այս թեմայով