Յանուկովիչն այժմ բնակվում է Պուտինի և Ալիևի դստեր հարևանությամբ

4639231395042611Այն որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում այլևս գաղտնիք չէ: Դեռ ամիս առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա բնակվում է  Մերձմոսկվայի էլիտար Բարվիխայում:   Ռուսական Собеседник-ը նոր մանրամասներ է հրաապրակել Յանուկովիչի բնակության վայրի մասին: Տեղեկության համաձայն՝ Մոսկվայում Յանուկովիչը նախ բնակվել է «Ուկրաինա» (այժմ՝ Radisson Royal) հյուրանոցում, ապա տեղափոխվել Բարվիխա:   Նա բնակվում է Վլադիմի Պուտինի հարևանությամբ, վերջինիս Բարվիխայի կալվածքը գտնվում է Յանուկովիչի տնից ընդամենը 1 կմ հեռու:  Յանուկովիչի մեկ այլ հայտնի հարևանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է՝ Լեյլա Ալիևան:

Դիտվել է 79 անգամ
 


Այս թեմայով