«Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել»

http--avproduction.am-imagedb-persons-1012-10««Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել», սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը՝ Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ։

Նշված կոչումը երգիչ Արմեն Գոնդրաչյան-Արմենչիկին Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ սա արդեն խայտառակություն է։ «Երբ որ չափանիշը իջնում է մինչև «պլինտուս», դա արդեն սարսափելի է։ Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին։ Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19–րդ դարում ենք դեռ»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել թատերական գործիչը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝  <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 211 անգամ
 


Այս թեմայով