Մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան

231739991389963055«168 ժամ» թերթը գրում է. ««Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան` ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությանը: Նա նշել է, թե այդ նախաձեռնության մեջ դրական ոչինչ չի տեսնում, քանի որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու են «Տիգրան Սարգսյան 2»-ով: «Նույն բանն է անելու, նույն ձեւով շարունակելու է աշխատել: Բան չի փոխվելու` մնալու է միայն այն, որ` քամի արեցինք, գոլորշի բաց թողեցինք, խաբեցինք… Տիգրան Սարգսյան 2-ն էլ կասի, թե` բա ընկերներ ենք, էս ձեզ կերակրամանը, մի քիչ էլ դուք օգտվեք»,- նշել է նա:

Հարցին, թե ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը պաշտոններ ստանալու համա՞ր է, նա դրական պատասխան է տվել` ասելով. «Բա հակառակ դեպքում` էլ ինչի՞ համար: Բացատրեք ինձ… ինչի՞ է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով: Գործող վարչապետը նախկինում անկուսակցական մարդ էր, խաչը պաչեց` դարձավ հանրապետական, որ նախագահի ասածներն անի: Եթե երկրում բան է փոխվելու, դա նախագահի հրամանով է լինելու»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով