Մտածե՞լ ես, որ քեզ ոչ մի երկիր ապաստան չի տա. Մի քանի հարց Սերժ Սարգսյանին

serj-sargsyan1Եթե որոշես գրոհ կազմակերպել և արդյունքում լինեն զոհեր, որից հետո կկազմակերպես ոստիկանական տեռոր և ժամանակավորապես վիճակը դարձնես կառավարելի, մտածել ես, թե հետո ի՞նչ է լինելու քո և քո կողմնակիցների հետ.

  • եթե հանկարծ ստիպված լինես Արցախում տարածք հանձնես,
  • եթե չհանձնես և պատերազմ սկսվի և ցանկացած արդյունքի դեպքում արդեն զենքին սովոր մարդիկ վերադառնան Երևան և սկսեն հարցեր տալ քեզ,
  • եթե մոտ ժամանակներս տնտեսական դեֆոլտ լինի և չկարաղանաս թաշակներ և աշխատավարձներ վճարես, այդ թվում նաև ոստիկաններին և զինվորականներին,
  • եթե հանկարծ Արցախից ու սահմանամերձ գոտիներից փախստականներ լցվեն Երևան ու նրանք գան Բաղրամյան 26:

***

Եվ այդ մարդիկ իրենց աչքերի առաջ ունենան քո զոհերի պատկերները և որոշեն քեզ հետ նույն կերպ վարվել, քո ընտանիքի անդամների հետ վարվել այնպես, ինչպես դու ես վարվում նրանց ընտանիքի անդամների հետ: Այստեղ արդեն արյան վենդետանն է սկսելու գործել: Ինչն, իմիջիայլոց արդեն այսօրվա իրադարձություններում իր դերն ունի:

Մտածե՞լ ես, որ քեզ ոչ մի երկիր ապաստան չի տա, որ չթշնամանա հայ ժողովրդի հետ, ինչպես նաև տեռորի գոտի չսարքի այն բնակավայերը, որտեղ քեզ ապաստան են տվել:

Սերժ, սա քո շանսն է այդ հեռանկարից խուսափելու համար: Սա արդեն «Մարտի 1»-ը չի, սա ավելի լուրջ է:

  Ստեփան Դանիելյան

 

Դիտվել է 4,915 անգամ
 


Այս թեմայով