Մեղավոր էր նաև Գագիկ Բեգլարյանը

Beglaryan311212Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին:

Այս դեպքից առաջ 2015թ-ի նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով մահացել էր 9-ը մարդ:

Այս դեպքերը իսկապես ահազանգող պետք է լինեն պետական մարմինների համար: Ոլորտի պատասխանատուն Տրանսպորտի  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է: Պետք է նկատել, որ նախարարության անգործության պատճառով ամենաանմխիթար ավտոբուսներ շահագործող ընկերություններն էլ լիցենզավորվում են: Լինում են դեպքեր նաև, որ ուղևորափոխադրումներ իրականացնողները անգամ լիցենզավորված չեն:

Պետք է նկատել, որ ոլորտը բացիթողի վիճակում է հայտնվել հիմնականում նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարման տարիներին: Բեգլարյանի ղեկավարման տարիներին սնկի պես աճեցին ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: ԱՅդ ընկերությունները հիմնականում շահագործում են այլ երկրներում դուրս գրված և հնամաշ ավտոբուսներ, որոնք էլ վարում են ոչ պատասխանատու վարորդներ:

Պետք է հուսալ, որ նորանշանակ նախարարը ի վերջո ի ուշադրության կենտրոնում կպահի ոլորտը և ի վերջո մարդիկ  երկրից երկիր չեն մեկնի կյանքի համար վտանգավոր ավտոբուսներով:

Դիտվել է 2,064 անգամ
 


Այս թեմայով