Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի

Սերժ ՍարգսյանPolitik.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, որ կոչվելու է «Շրջադարձ»: Խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը ղեկավարելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Մեր տեղեկություններով այս օրերին Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի միջև լարված հարաբերությունների մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպվել է այն նպատակով, որպեսզի կուսակցության հիմնադրման դեպքում այն չկապեն գործող իշխանության հետ: Կուսակցությունը հանդես է գալու ռուսամետ քաղաքական կառույցի դիրքերից և փորձելու է իր հովանու տակ հավաքել բոլոր ռուսամետ ուժերին:

Եվ ահա հենց այս տրամաբանության շրջանակում Politik.am-ի տեղեկություններով, օրերս Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի ԱԺ-ում իր ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանին:

Դիտվել է 2,139 անգամ
 


Այս թեմայով