Մովսես Հակոբյանի փոխարեն ցանկանում են տեսնել Անդրանիկ Մակարյանին

Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող թույլ տալ, որպեսզի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում շարունակի մնալ Մովսես Հակոբյանը, քանի որ նա հայտնի է բազմաթիվ կոռուպցիոն պատմություններով, վարած շքեղ կյանքով ու համարվում է Սերժ Սարգսյանի կադրը:

Այս պահին քննարկումներ են գնում նրան փոխարինելու վերաբերյալ: Փաշինյանի կառավարությունը հարմար թեկնածու է փնտրում, ով կլինի պատրաստ նման պաշտոն ստանձնելու համար ու որ ամենակարևորն է կոռուպցիոն պատմություններով հայտնի չի լինի:

Politik.am-ի տեղեկություններով, ԳՇ  ղեկավարության մեծ մասը  ցանկանում է այդ պաշտոնում տեսնել հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանին: Այս պահին հստակ չէ, թե ինչպիսի որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը, սակայն պարզ է, որ նա չի կարող ամբողջապես անտեսել ԳՇ ղեկավարության տեսակետը:

 


Այս թեմայով