Մովսես Հակոբյանը վաղուց էր ուզում ազատվել Հայկազ Բաղմանյանից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈւ գլխա­վոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխա­տանքից ազատվել է աշխատան­քային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողի մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիր­ներ կային:

ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղա­կալ, կմնան երկուսը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով