Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մոսուլում եզդի երիտասարդի են սպանել` ազգային պատկանելության համար

Մոսուլում եզդի երիտասարդի են սպանել` ազգային պատկանելության համար

vcx-600x396-300x198Նոյեմբերի 24-ին Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում հայտնաբերվել է եզդի երիտասարդի դիակ: Երիտասարդը Գեր-Ազիզ գյւղի բնակիչ է: Սպանությունը կատարվել է մուսուլման ծայրահեղականների կողմից: Սպանության առթիվ այլ մանրամասններ չեն հայտնվում:

Մի քանի շաբաթ առաջ www.dengeezdia.com կայքը արդեն իսկ տեղեկացրել էր, որ Մոսուլի համալսարանի 700 եզդի ուսանողներ սպառնալիքներ էին ստացել մուսուլման ծայրահեղականների կողմից: Սրան հետևել էր եզդիների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակումը, որի արդյունքում 2 եզդի էր սպանվել:

Եզդի երիտասարդի սպանությունը շարունակությունն է այն սպանությունների, որի միջոցով իսլամիստները ցանկանում են դատարկել եզդիաբնակ տարածքները:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy