Մոսոյի դին որոնում են ամեն օր, բայց…

sde«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին շարունակվում էին Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի դիակի որոնողական աշխատանքները (ըստ նախաքննության՝ Սաֆարյանի սպանությունը պատվիրել եւ կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մովսեսին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում)։ Երեկ որոնողական աշխատանքներին ականատես եղանք նաեւ մենք։

Տեղում էին ոչ միայն ԵՔՎ քրեական հետախուզության օպերատիվ խումբը, այլ նաեւ՝ ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը, ինչպես նաեւ երկու ընթերակա։ Մեզ հետ զրույցում քննիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ որոնողական աշխատանքները ընթանում են ամեն օր։ Մեր այցի ժամանակ վերջիններս սպասում էին ջուրը ցամաքի, որպեսզի շարունակեն աշխատանքները։

Նշենք, որ կոյուղաջուրը Չարենցավան քաղաքից հասնում է մինչեւ Աերացիա, որտեղ մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը։ Երեկվա դրությամբ դեռեւս դիակ չի հայտնաբերվել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով