Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհվածները ՀՀ քաղաքացիներ են

054C9EFA-A972-4B66-AE69-FFFAC1EC844D_w987_r1_sՀյուսիսային Օսիայում այսօր վթարի ենթարկված տուժածներին ավիատրանսպորտ կհատկացվի՝ Երևան տեղափոխելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդր Խորուժին:

«Նախագահի հրամանագրի համաձայն, ավիատրանսպորտ կտրամադրվի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում է մեկնել Երևան»,-ասել է նա:

Ինչպես հայտնել են Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությունից, բոլոր զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Դիտվել է 201 անգամ
 


Այս թեմայով