Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով

imageՏուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։ Այս մասին նոյեմբերի 5-ին ՌԴ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդեցության հանձնաժողովի լսումներում ասել է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։

«Ուղեւորա- եւ բեռնափոխադրումների ոլորտում վթարի ռիսկերի պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի եւ հանգստի ռեժիմի խախտումն է։ Անգամ, եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը, ապա Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղեւորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել էր ղեկին»,- ասել է նա, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, զոհվել է 8 մարդ, եւս մեկը մահացել է հիվանդանոցում։

Վթարի հետ կապված դատական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման դատական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով