Home » Real Politik » «Մոսկվան չի կարող իր հասցեին ընդունել Ադրբեջանի նախագահի մեղադրանքները»․ ՌԴ ԱԳՆ

«Մոսկվան չի կարող իր հասցեին ընդունել Ադրբեջանի նախագահի մեղադրանքները»․ ՌԴ ԱԳՆ

7A7D71BE-4F96-4E32-B2F7-3D491DAC3887_w640_r1_cx0_cy10_cw0_sՄոսկվան չի կարող իր հասցեին ընդունել Ադրբեջանի նախագահի մեղադրանքները, թե Մինսկի խմբի որոշ համանախագահներ իրենց ապակառուցողական գործունեությամբ նպաստում են ղարաբաղյան հակամարտության սառեցմանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մարտի 24-ի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Դա չենք կարող մեր հասցեին ընդունել, որովհետև բանակցային գործընթացում մենք բազմամյա և կառուցողական մասնակից ենք, և մեր նպատակների անկեղծությունը, կարծում եմ, ապացուցված է»,- ասել է Զախարովան՝ հավելելով, թե մյուս համանախագահների հետ ադրբեջանական և հայկական կողմերի հետ միասին ցանկանում են այդ բարդ իրավիճակի հանգուցալուծումը, որը երկար տարիներ մեծ խնդիր է երկկողմ հարաբերություններում:

«Մենք շատ ենք ցանկանում, որ այդ խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից»,- նաև ասել է Զախարովան՝ նշելով, որ կարգավորումը պետք է լինի միջազգային օրենքի, կողմերի հավասարության և հարգանքի վրա:

Բրիֆինգում Զախարովան նաև հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան: «Այդ փուլում այցը մշակվում է, այցի ժամկետները և քննարկվելիք հարցերը քննարկվում են ադրբեջանական կողմի հետ, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի այցի մանրամասները ճշգրտելուց հետո»:

Փետրվարի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը ասել էր, թե նման հանդիպում է պլանավորվում, և այն հնարավոր է՝ տեղի ունենա մոտ ապագայում, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է 195 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy