Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից

Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից

mar.thumbՄոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխըմբռնման հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով, զոհերի թվի աճով, զոհեր՝ նաև խաղաղ բնակչության շրջանում: Մենք կարծում ենք, որ հակամարտության հետագա սրումն անթույլատրելի է։ Մենք կողմերին կոչ ենք անում ջանքեր ներդնել ու քաղաքական կամք դրսևորել՝ անհրաժեշտ փոխըմբռնման հասնելու համար»,-ասել է նա։

 

Զախարովայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մանրամասնորեն քննարկվել է այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվա այցերի ընթացքում։

 

«Այն հանդիսանում է Սերգեյ Լավրովի և նրա արտերկրյա գործընկերների շփման թեմաներից մեկը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՌԴ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել հակամարտության կարգավորմանն ու այս ամիս համանախագահների՝ տարածաշրջան այցին առնչվող հարցերը»,-ասել է նա։

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy