Home » ՄԱՄՈՒԼ » Մոսկվայում տեղի ունեցող խժդժությունները չեն պակասեցրել այնտեղ գնացողների ցանկությունը

Մոսկվայում տեղի ունեցող խժդժությունները չեն պակասեցրել այնտեղ գնացողների ցանկությունը

231579421381985605Վերջին մի քանի օրերին Մոսկվայում տեղի ունեցող խժդժությունները չեն պակասեցրել ավտոբուսներով Երեւան-Մոսկվա ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների միջոցով ՌԴ մայրաքաղաք մեկնել ցանկացող ուղեւորների թիվը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«Տուրիստական մի շարք գործակալությունների շրջանում «Ժամանակի» անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Մոսկվայում սկսված զանգվածային անկարգությունները եւ ներգաղթյալների հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտը մեր հայրենակիցներին հետ չեն պահում Ռուսաստանի մայրաքաղաք մեկնելու մտքից:

«Բասվոյաժ» ընկերության մենեջեր Ռոբերտը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ Երեւան-Մոսկվա վերջին ուղերթն իրենք իրականացրել են երկուշաբթի: «Համարում ենք, որ ուղեւորների թվի մասով մեր սպասումներն արդարացել են: Հուսով ենք, որ նոյեմբերից ուղեւորափոխադրումների շարժն էլ ավելի կակտիվանա»,- ասաց նա:

Հարցին՝զգուշացնո՞ւմ են արդյոք իրենց դիմող քաղաքացիներին Մոսկվայում կատարվող իրադարձությունների մասին կամ խորհուրդ տալի՞ս են առայժմ չմեկնել, Ռոբերտը պատասխանեց՝ եթե մարդիկ իրենց հարցնեն այդ մասին, իրենք անպայման կզգուշացնեն: «Հիմնականում «ինստրուկտաժ ենք անում» մեր վարորդներին՝ խորհուրդ տալով այնտեղ եղած ժամանակ դուրս չգալ տներից եւ որքան հնարավոր է՝ հեռու մնալ ամեն տեսակի շփումներից»,- ասաց նա»,- գրում է «Ժամանակը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 16 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy