Մոսկվայում ձեռբակալել է «օրենքով գող» Շակրոն

shaqroՄոսկվայում ձերբակալել են ամենաազդեցիկ օրենքով ցողերից մեկին` Զախարի Կալաշովին ,Շակրո Մալադոյ մականունով : Ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել հուլիսի 11-ին : Նրա դեմ հարուցվել է քրեական գործ , Elements ռեստորանի տիրոջից ` Ժաննա Կիմից , մեծ քանակությամբ գումար շորթելու մեղադրանքով : Կալաշովը համարվում է ռուսական քրեական աշխարհի ղեկավարը :Այդ դերը նա ստանձնել է նրանից հետո ,երբ սպանվեց Ասլան Ուսոյանը ,հայտնի որպես Դեդ Հասան : Elements ռեստորանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 14-ին :10 տղամարդկանցից բաղկացած խումբը կրակ են բաց թողել միմյանց վրա ,ինչ հետևանքով հիվանդանոց էին տեղափոխել հինգ վիրավոր, որոնցից երկուսը մահացել էին :Ենթադրվում էր , որ տեղի ունեցածի համար պատճառ կարող էր հանդիսանալ ֆինանսական անհամաձայնությունը:

Դիտվել է 1,079 անգամ
 


Այս թեմայով