Մոսկվայում կրակել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա

Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։ Ինչպես փոխանցում է  RenTV-ն, դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները։ Փաստի առթիվ հոկտեմբերի 19-ին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։

 


Այս թեմայով