Մոսկվայում կինը գլխատել է մանկահասակ երեխային

islamic_terroristic_bitch_with_head_of_child_in_moscowՄոսկվայում իրավապահների կողմից ձերբակալված դայակը` Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով մեղադրվում է 4 տարեկան երեխայի դաժան սպանության համար, պատմել է սարսափելի արարքի դրդապատճառի մասին:

 Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, դայակը հարցաքննության ժամանակ ասել է, որ նման քայլի է դիմել ամուսնու դավաճանության պատճառով: Սակայն թե ինչ կապ ունի իր ամուսնու դավաճանությունը փոքրիկի ընտանիքի հետ, կինը չի կարողացել բացատրել:

 Աղբյուրը մանրամասնում է, որ Բոբոկուլովան գլխատել է 4-ամյա Նաստյային, ինչից հետո վառելիք է լցրել տնով մեկ ու հրկիզել այն: Այնուհետև հիջաբ հագած կինը, երեխայի գլուխը ձեռքին, ուղևորվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ նրան է մոտեցել մի ոստիկան` պահանջելով ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` կինը պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն։

Դիտվել է 194 անգամ
 


Այս թեմայով