Մոսկվայի պլանը. Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանները. «Իզվեստիա»

rus143375584286ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում հայկական կողմի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների հիմնական թեման դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, գրում է «Իզվեստիա» պարբերականը: Նախօրեին Սերգեյ Լավրովը այցով գտնվում էր Երևանում: Պարբերականը գրում է, որ Լավրովը ԼՂ հարցով երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ: «Իզվեստիա»-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորումն ակտիվ է ընթանում, սակայն առանց ավելորդ շտապողականության: «Ռուսաստանն ունի ճգնաժամի հաղթահարման իր ընկալումը: Այնպես, որպեսզի բոլոր մասնակիցները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անվնաս դուրս գան այդ իրավիճակից»,-գրում է պարբերականը: «Ռուսական պլանը, մասնավորապես, ենթադրում է ԼՂՀ և Հայաստանի սահմանների բացում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմի հետ»,-նշում է պարբերականը: «Իզվեստիա»-ի աղբյուրի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է «բարենպաստ» ազդեցություն ունենալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Թարգմանությունը՝ armlur.am կայքի

Դիտվել է 1,111 անգամ
 


Այս թեմայով