Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդու են սպանել

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայ տղամարդու են սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի:

Աղբյուրի խոսքով՝ 44-ամյա տղամարդը երկուշաբթի՝ տեղի ժամանակով մոտ 08:30-ին, Նովոսոբլոդսկայա փողոցում դուրս գալուց է եղել իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը մի քանի փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ:

«Սպանության բնույթից ելնելով՝ այն նման է պատվիրված սպանության»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։

 


Այս թեմայով