Մոլորակի ամենահարուստ մարդը իր բիզնեսը սկսել էր հնդկահավ վաճառելով

dzhon-rokfeller7 տարեկանում, տանը պահելով և մեծացնելով մի քանի հնդկահավ, նա վաճառում է իր հարևանին 50 դոլլարով, իսկ այդ գումարը պարտքով տալիս է մյուս հարևանին` տարեկան 7%-ով, երբ իր հասակակիցները կոնֆետներ էին գնում, ուտում, խաղում ու դրսում ուրախանում:
18 տարեկանում նա որոշեց դառնալ միլիարդատեր. դարձավ, 55 — ում որոշեց հատել 100 տարեկանի սահմանագիծը. գրեթե հասավ. մահացավ 98 տարեկանում։
Դպրոց չի հաճախել:
Կիննը` Լորա Սփելմանին էր: Ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին։ «Առանց նրա խորհուրդների ես հավանաբար կապրեի աղքատ»,- կնոջ մասին ասել է նա։
Նա մշտապես ապրել է առողջ ապրելակեպով, երբևէ չի օգտագործել ալկոհոլ , չի ծխել: Ընկերների բնորոշմամբ աշխատասեր էր, նպատակասլաց և աստվածավախ քրիստոնյա, որի համար գործընկերները նրան կոչել են «Սարկավագ»: Հիմնադիրն է եղել Չիկագոյի հմալսարանի, բժշկական և կրթական հաստատություններին բարեգործական օգնություն տրամադրողն էր , ԱՄՆ-ի ամենահայտնի բարերարներից մեկը:
Կարողության ու հնարավորությունների մասին կարելի է ենթադրել այս տվյալից. 1917 թվականին ԱՄՆ-ի բյուջեն կազմում էր 715 միլիոն դոլլար, իսկ նրա կարողությունը գրեթե 1 մլրդ դոլար։ Նավթարդյունահանող ու նավթամշակող հսկա «Ստանդարտ օիլի» հիմնադիրն է: 2006 թվականին The New York Times-ի տվյալներով նրա հարստությունը գնահատվել է մոտավորպես 198 միլիարդ դոլլար:
Նա անտառահատ, բիզնեսմենի ընտանիքում ծնված , հետագայում` մարդկության պատմության մեջ առաջին դոլլարրատեր – միլիարդեր, ամերիկացի բիզնեսմեն Ջոն Ռոքֆելլերն է:
Մահվան պահին նախ հիշվել է որպես բարեգործ, հետո միայն որպես բիզնեսմեն:

 


Այս թեմայով