Մոլդովայի վարչապետ է նշանակվել երկրի ամենահարուստ մարդը

ion_sturza260514_10Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին գործարար Իոն Ստուրզային նշանակել է վարչապետի պաշտոնի թեկնածու՝ գրում է Korrespondent.net-ը: Համաձայն նախագահի հրամանի, որը նախագահի մամլո ծառայությունը հրապարակել է երկուշաբթի երեկոյան, Ստուրզային հանձնարարված է 15 օրում խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության կազմն ու գործունեության ծրագիրը: Իոն Ստուրզան համարվում է Մոլդովայի ամենահարուստ մարդը: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է գրեթե 100 մլն եվրո:

Slaq.am — Լրատվական աղբյուր

 

 


Այս թեմայով