Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Մոլդովայի ընդդիմությունը սահմանին արգելափակել է զորավարժությունների համար ժամանած ԱՄՆ-ի զինվորականներին

Մոլդովայի ընդդիմությունը սահմանին արգելափակել է զորավարժությունների համար ժամանած ԱՄՆ-ի զինվորականներին

mold.thumbՄոլդովայի Հանրապետության սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության պատգամավորները Մոլդովա-Ռումինիա սահմանին արգելափակել են ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի ավտոշարասյունը, որը երկիր է ժամանել զորավարժությունների անցկացման նպատակով։ Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը, գրում է gazeta.ru-ն։

 «Մեր ակտիվիստներն արգելափակել են ճանապարհը հանրապետության մուտքի մոտ՝ Սկուլեն սահմանային անցակետի կողմից, և ստուգում են ՆԱՏՕ-ի զինվորների փաստաթղթերը։ Պարզում են տեխնիկայի պատկանելությունը»,- պատմել է նա:

 Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված խմբեր:

 Ինչպես հիշեցնում է կայքը՝ նախօրեին Էստոնիայում սկսվել են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում է մոտ 6 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի մի քանի երկրներից:

Դիտվել է 76 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy