Մամուլը շատ է գրում, որ երկար դիմադրել եք. Կարեն Կարապետյան

կարենԱյսօր կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Վարդան Հարությունյանին ՊԵԿ-ի նախագահ նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց, որ  համաձայնել է համատեղ աշխատանքի: «Մանավանդ որ մամուլը շատ է գրում, որ երկար դիմադրել եք»,- ասաց նա:

Վարչապետը շնորհավորեց նաև  Արսեն Հարությունյանին ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ցանկացավ էֆեկտիվ աշխատանք:

Վարչապետը հանձնարարեց  բոլոր գերատեսչություններին մաքսիմալ թափանցիկ և բաց աշխատել մամուլի հետ. «Որպեսզի տեղյակ լինեն ինչ ենք անում, ինչի համար ենք անում և ուր ենք գնում»:

 

Դիտվել է 351 անգամ
 


Այս թեմայով