Մշակույթի նախարարը դեմ է Գյումրիում աշխատելուն

231664611385788080Կարծես թե վերջնականապես որոշվել է որոշ գերատեսչություններ Գյումրի տեղափոխելու հարցը։ Կառավարությանը մոտ կանգնած «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, հարցը վերջնական տեսքի է եկել նոյեմբերի 26-ին Տիգրան Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ։ Թե ինչ շենքեր են առանձնացվել՝ կառավարության մի քանի գերատեսչություն այնտեղ տեղափոխելու համար, դեռ վերջնական որոշված չէ, փնտրտուքները շարունակվում են։

Սակայն երեկ թերթը տեղեկացել է, որ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից բացի կտեղափոխվեն նաև այս կառույցներին առընթեր մարմինները, ինչպես նաև Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ը։ Գյումրի տեղափոխվելու հարցը, իհարկե, շատերին դուր չի եկել, Հայաստանի երկրորդ քաղաքում նախարար աշխատելը նույնքան գայթակղիչ չէ, որքան Երևանում։ Հատկապես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ ծանր է տանում այս գաղափարը և ամեն անգամ ինչ-որ պատճառաբանություններով, խոչընդոտներ ստեղծելով՝ փորձում է ձախողել այն։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով