Մշակույթը Ծառուկյանի հովանու ներքո

12391806_848013295315344_1131881125944154148_nՕրերս Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ, որոնք, վերջերս «Գագիկ Ծառուկյան» բարեգարծական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են  Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել 5 անվանակարգում:

Հանդիպման ընթացքում երիտասարդները գործարար-բարերար Գագիկ Ծառուկյանին ներկայացրել էին իրենց առաջիկա ծրագրերը, որոնցից մեկը թատերական միջազգային  փառատոնի անցկացումն է Հայաստանում: Գագիկ ծառուկյանը՝ լսելով երիտասարդներին,  խոստացել է  15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին,  հեղինակավոր թատերախմբերի Հայաստան հրավիրելու համար:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իսկապես աննախադեպ ծավալների աշխատանքներ է իրականացնում: Այս տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, իսկ վերջին տարիներին գործարարը մեծ ներդրումներ է կատարում հայրենական սպորտի, մշակույթի, տնտեսության զարգացման համար:

Միայն վերջին երկու տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են այնպիսի մշակութային միջոցառումներ, որոնց շնորհիվ բազմաթիվ տղանադավոր ստեղծագործող երիտասարդներ են կարողացել ներկայացնել իրենց կարողությունները և նրանց համար բացվել են նոր հորիզոններ՝ դեպի համաշխարհային մշակույթի մեծ աշխարհ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի Հայկական երաժշտական համաժողովն անցկացրեց երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթ: Մրցույթին մասնակցեցին 17-35 տարեկան կոմպոզիտորներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հաղթողները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացան դրամական խոշոր պարգևների:

2015 թվականին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես եկավ «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագծով, որը  նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մենք ներկայացրեցինք իրականացված մշակութային ծրագրերից միայն մի քանիսը, որոնք իրականացվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, սակայն իրականում դրանց թիվը մեծ է: Բազմաթիվ են այն երիտասարդ արվեսագետներոը, որոնք հիմնադրամի աջակցությամբ  հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում և բարձր պահել Հայաստանի անունը:

Իսկապես անգնահատելի է գործարար Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը: Բոլորին է հայտնի, որ մեր պետությունը  մեծ գումարներ չի տրամադրում մշակույթի ոլորտին և Գագիկ Ծառուկյանի կողմից հասցվող աջակցությունը մեծ օգնություն է հատկապես երիտասարդ գործիչների համար, որոնք շատ ասելիք ունեն, սակայն չունեն ֆինանսական միջոցներ, որպեսզի իրենց ասելիքը համաշխարհային լսարանին հասանելի դառնա: Գործարարը տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է տալիս չմտածել ֆինանսների մասին և, եթե որևէ երիտասարդ իսկապես արժեքավոր բան է ստեղծում և ներկայացնում , ապա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նրա կողքին կանգնած է:

Նայելով այն արդյունքներին, որ արձանագրել է հայկական սպորտը, այն ժամանակից  ինչ սպորտի վրա իր մեծ ուշադրությունն է դարձնում բարերար Գագիկ Ծառուկյանը՝պետք է սպասել, որ  հայ երիտասարդ մշակութային գործիչները ևս Ծառուկյանի աջակցությամբ աշխարհում լսելի են դարձնելու իրենց անունը և հայկական մշակույթը նորովի և նոր բարձրունքի են հասցնելու:

Դիտվել է 181 անգամ
 


Այս թեմայով