«Մնացած բոլոր հարցերով՝ նախագահին». Աղվան Հովսեփյանի հորդորը Սուրիկ Խաչատրյանին

աղվան-սուրիկ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում Տիգրան Խաչատրյանի ձերբակալության հարցը քննարկելիս, նրա հայրը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջանցքում «հերթապահել» է ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի ընդունարանի մոտ՝ ցանկանալով արժանանալ նրա ընդունելությանը: Ու երբ արդեն հստակ որոշվել է, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու է, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հովսեփյանը Սյունիքի մարզպետին մեկ նախադասություն է ասել. «Մնացած բոլոր հարցերով՝ նախագահին»: Այսինքն՝ ՔԿ ղեկավարը Սուրիկ Խաչատրյանին ուղարկել է Սերժ Սարգսյանի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետը համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ կայացե՞լ է արդյոք այդ հանդիպումը, կամ ի՞նչ արդյունք է ունեցել, առաջիկայում կպարզվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով