Մհեր Սեդրակյանի վարքը կքննարկվի էթիկայի հանձնաժողովում

Mher-Sedrakyan-3ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի «գործը» ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում է: «Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ դիմումատուները «Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և լրագրողների միավորում» կազմակերպություններն են, որոնք ցանկանում են պարզել ՝արդյոք Սեդրակյանը խախտե՞լ է էթիկայի նորմը, երբ ԱԺ-ում մի խումբ լրագրողների «նախիր» է անվանել, հետո հայհոյել իրենց հարց ուղղած լրագրողին: «Նախիր» անվանելու պահը լրագրողները չունեն տեսանյութով, այդ պատճառով նրանք հանձնաժողով են դիմել միայն հայհոյանքի մասով:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով