Մհեր Սեդրակյանի գազալցակաանը կքանդվի

Politik.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ Էրեբունի վարչական շրջանում տեղակայված գազալցակայաններից մեկը, որն ամենամեծն է Երևան քաղաքում, բնակելի տներից մի քանի ոտնաչափ է հեռու:

 Գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին:  Պետք է նշենք, որ գազալցակայանը մեկ երկու տարի առաջ ավելի է ընդարձակվել, և հիմա մոտակա այգին մտնելու համար ստիպված պետք է անցել գազալցակայանի միջով:

Մհեր Սեդրակյանին պատկանող նշված գազալցակայանը չի համապատասխանում ՀՀ-ում գազալցակայանների համար սահմանված նորմերին: (Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ)

Խնդրի կապակցությամբ Politik.am-ը հարցում էր ուղարկել նաև ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ պարզելու համար, թե ե՞րբ է ԱԻՆ պատրաստվում ուշադրություն դարձնել այս խնդրին և ապահովել Մհեր Սեդրակյանի գազալցակայանին հարակից բնակվող քաղաքացիների անվտանգությունը:

Մեր հարցման ի պատասխան ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը պատասխանել է. Տեղեկացնեմ, որ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության կողմից ՀՀ-ում գործող բոլոր ԱԳԼՃԿ ներում իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքներով հրդեհային անվտանգության պահանջների խախտումներով շահագործվող ԱԳԼՃԿ-ների տնտեսվարողներին հանձնվել են կարգադրագրեր՝ որոնցում նշվել է թերությունների վերացնելու ժամկետները:

Սահմանված ժամկետներում կարգադրագրերում նշված թերությունները չվերացնելու դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ.,-ասվում է ԱԻՆ պատասխան նամակում:

Ինչպես արդեն նկատել էինք՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում առկա խնդիրները չեն կարող կոսմետիկ քայլերով վերացնել: Նշված գազալցակայանի դեպքում հրդեհային անվտագությունը կապահովվի, եթե գալցակայանի մի մասը քանդվի: Եվ ըստ էության ԱԻՆ պահանջը հենց այդպիսին կարող է լինել:

Այս թեմայով