Մհեր Սեդրակյանը վարորդներից 500 դրամ ավել գումար է վերցնում

մհեր սեդրակայան7Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի փողոցում երկու գազալցակայան է գործում (դրանցից մեկը վերջերս է կառուցվել): Ըստ Politik.am-ի տեղեկությունների՝ այդ գազալցակայանների սեփականատերն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն է:

Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները դժգոհում են սպասարկման որակից: Քաղաքացիներից մեկը՝ ով չցանկացավ  ներկայանալ ասաց, որ առաջին հայացքից գազալցակայանից օգտվողները  շահում են, սակայն իրականում վճարում են ՛ատ ավելին.«Առաջին հայացքից այդ գազալցակայանում մեքենան լիցքավորելը ձեռնտու է, սակայն մեկ լիցքավորմամբ, եթե մեքենան այլ գազալցակայանից լիցքավորելու դեպքում կգնա 250 կիլոմետր, այս լցակայանից օգտվելու դեպքում առավելագույնը կարելի է վարել 200 կիլոմետր: Ահա սրա հաշվին էլ նրանք կարողանում են լիցքավորում կատարել 150 դրամով: Բացի սրանից ամեն մեքենա լիցքավորող աշխատակցին պետք է վճարի 500 դրամ:  Այս ամենից հետո ստացվում է, որ վարորդները շատ ավելի են վճարում»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այս գազալցակայանի հետ կապված այլ խնդիրներ ևս կան: Խնդիրն այն է, որ ԱԺ պատգամավորին պատկանող գազալցակայանը օրենքի խախտմամբ շատ մոտ է բնակելի տներին և հարակից դպրոցին: Այս մասին դեռ տարիներ առաջ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

Դիտվել է 1,294 անգամ
 


Այս թեմայով