Մհեր Սեդրակյանը եւ Առաքել Մովսիսյանը չեն դասավանդի ՀՀԿ-ի դպրոցում. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը դպրոցի տնօրեններին «խիստ նկատողություն» տալուց շփոթվե՞լ էՀՀԿ-ի Քաղաքական դպրոցը զարկ է տալու քաղաքական, քաղաքագիտական մտքի զարգացամանը ՀՀԿ-ի շրջանակում, դպրոցում կարող են ուսանել նաեւ անկուսակցական քաղաքացիները, իսկ կրթությունը լինելու է անվճար, քանի որ դպրոցի ֆինանսավորումն իր վրա է վերցնում ՀՀԿ-ն: Այս մասին այսօր ՀՀԿ գրասենյակում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով այս տարվա մայիս ամսվա սկզբին կկարողանան ձեւավորել դպրոցի առաջին կուրսը:

Լրագրողների այն հարցին՝ ՀՀԿ-ականներ Առաքել Մավսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը դասավանդելո՞ւ, թե՞ ուսանելու են այդ դպրոցում, Արմեն Աշոտյանը հակիրճ պատասխանեց. «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով