Մհեր Սեդրակյանը Ազգային Ժողովը շփոթել է գոմի հետ

hqdefaultԱյսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ հերթական միջադեպը գրանցվեց: Լրագրողները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվում էին, թե ինչպես է վերաբերվում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը եւ նրա հետ քայլելով անցնում ԱԺ միջանցքով:

Լրագրողների հոսքը տեսնելով՝ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ասաց .«Է՞ս ինչ նախիր ա»: Երբ լրագրողներից մեկը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ է պատգամավորը նման կերպ արտահայտվում, Մհեր Սեդրակյանը նրան հրավիրեց իր աշխատասենյակ, սակյան լրագրողը հրաժարվեց առանձին զրուցել պատգամավորի հետ՝ առաջարկելով տեսախցիկների ներկայությամբ խոսել: Մհեր Սեդրակյանը հայտարարեց, որ ինքը նորմալ լրագրողների հետ կխոսի, իսկ «աննորմալների» հետ՝ ոչ:

Սա պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտքի առաջին փայլատակումը չէ: Ընդհանրապես նա կարծեք թե մեծ ջանասիրությամբ է վիրավորում լրագրողներին: Մհեր Սեդրակյանի մտքի գոհարներին է պատկանում հայտնի «հայը չի կարա մեկի թևի տակ չապրի» արտահայտությունը: Կարծում ենք, որ ժամանակն է երկրի իշխանությունները զբաղվեն նման գործիչներով և թույլ չտան նրանց Ազգային Ժողովը շփոթել գոմի հետ: Ի վերջո այստեղ  իջնում է ոչ միայն իշխանության, այլև երկրի համաբավը:

 


Այս թեմայով