Մկոն՝ իր եւ Հայկոյի հարաբերությունների մասին

հայկո«Դերասան Մկրտիչ Արզումանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր եւ Հայկոյի հարաբերություններին:

Հասարակության մեջ կարծիք կա, որ Հայկոն եւ Մկոն մեկ ամբողջական էին եւ նրանց հումորն էր ամենալավը: Դուք համամի՞տ եք, որ դրանք ամենաստացված նախագծերն էին:

Բնականաբար, ստացված էր «Կարգին հաղորդումը», եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մեր ամենաստցված պրոյեկտներից մեկն էր: Անեկդոտից ուժեղ բան հնարավոր չէ մտածել, մինչեւ այսօր դա ապացուցված է: Անեկդոտը, որը ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք եւ վերջ, արդեն սցենար է: Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք եւ գեղեցիկ ձեւով նկարահանել: «Կարգին հաղորդում»-ից հետո ես նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում: Կարծում եմ՝ փորձ չի արվել, եղել են սիթքոմներ եւ գեղարվեստական ֆիլմեր: Ես այդ ֆորմատի մեջ նոր բան չեմ տեսել, բայց կան բազմաթիվ լավ պրոյեկտներ, որոնք ունեն իրենց ասելիքը:

Նույն ձեւաչափով հնարավո՞ր է նորից համագործակցել:

Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ մենք ոչ թե խնդիրների պատճառով չեն նկարել «Կարգին հաղորդում»-ը, այլ այդ հաղորդումն արդեն սպառել էր իրեն: Որովհետեւ մենք նկարահանեցինք հազաից ավելի անեկդոտ եւ ուղղակի վերջացան անեկդոտները: Հանդիսատեսը կհիշի, որ մենք դրանից հետո արեցինք «Կարգին սերիալ»-ը, որը երկար գնաց: Այնպես որ կարծիքը, թե մենք ինչ-որ տարաձայնությունների պատճառով դադարեց «Կարգին հաղորդում»-ը, չի համապատասխանում իրականությանը»:

Առավել մանրամասն՝  «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով