Մխչյանցի Արմանը կտրել է մի քանի գյուղերի ոռոգման ջուրը

231532171379494027Արարատմի մարզի Դիտակ գյուղից politik.am-ին տեղեկացնում են, որ «ԱԶԱՏ» ՋՕԸ արդեն երկու օր է գյուղի վրա կտրել է ոռոգման ջուրը: Գյուղացիներն ասում են, որ 35-40 աստիճան շոգին ընկերությունը իրենց կտրել է ջրից հիմնավորելով որ ջրատարն է մաքրում: Սովորաբար նման աշխատանքները իրականացում են գարնանը կամ աշնանը, երբ գյուղացիներին ամեն օր չէ, որ ոռոգման ջուր է անհրաժեշտ, իսկ հիմա իրենք ստիպված են հուսալ, որ բույսերը դիմացկուն կգտնվեն և չեն չորանա: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեցին գյուղացիները «Ազատ» ՋՕԸ տնօրեն Արման Գեւորգյանը որոշել է այս կերպ պատժել գյուղացիներին, քանի որ գյուղացիները չեն կարողանում ժամանակին ջրի վարձավճարները մուծել:
Ի դեպ Politik.am մեկ անգամ արդեն իսկ անդրադարձել էր սույն ընեկրության կողմից ջրի սակագնի խնդրին: Բան այն է, որ ընկերությունը ջրի մեկ խորհանարդի համար սահմանված 11 դրամի փոխարեն գուղացիներից գանձում է 25 դրամ:

Ի դեպ «Ազատ» ՋՕԸ սպասարկում է մի քանի գյուղերի և այս պահին այդ գյուղերի գյուղացիները կանգնած են մեծ վտանգի առաջ:

Դիտվել է 225 անգամ
 


Այս թեմայով