Մի օր էլ Սերժս էրկու վեդրա միանգամից ծախեց. Ազատ Սարգսյան

231695001387178738Զարմանալի չէ, որ նախագահի հոր մահը ֆեյսբուքի ջրաղացն ահռելի թափով աշխատեցնում է: «Կռիվ ունեք Ազատի տղու հետ, նրա հետ արեք…» վերտառությամբ իմ հոդվածը կարելի է ասել իր արձագանքով սոցիոլոգիական ամենամեծ հարցումն էր: Ժողովրդի ձայնը հեշտ չէ լռեցնել. նա դառնացա՜ծ է, խոցվա՜ծ, զայրացա՜ծ, չարացա՜ծ: Դառնացա՜ծ է նախագահի դեմ: Դառնացա՜ծ է նրա եղբայրների դեմ: Ու գրում են, անվերջ գրում, չեն հանգստանում: Այնպե՜ս հասկանում եմ բոլորին՝ հատիկ-հատիկ, ու եթե հնար լիներ, բոլորին մեկ- մեկ կգրկեի, անգամ ինձ չհասկացող հայհոյողին՝ մարդի՜կ, մենք նույն նավում ենք գտնվում, նույն ցա՜վն ենք զգում…

Ես ուզում եմ, որ այս պատմությունը կարդան նաև Ազատի տղաները, որոնցից այնքա՜ն դառնացած է ժողովուրդը: Տարիներ առաջվա պատմություն է: Ազատն է պատմել, երբ հիանում էի արցախյան բնությամբ. «Էնքան քյասիբ ինք ապրում: Իրեք տղերքս դպրոցում էին կարթում՝ վեչ կոշիկ ունեին, վեչ շոր: Էս քոլերը տեսնու՞մ ես, գյուդու՞մ ես հինչքան են իրեք տղերքս ստեղ վեդրեքը յերկլած մոշի եկալ: Քաղում էին, լցնում վեդրեքի մեջ, հետո ճընըպին կանգնում, վեր մաշին էր կյամ, կըղնըցնում էին ու ծախում: Մի օր էլ Սերժս էրկու վեդրա միանգամից ծախեց մի մաշինի յիրա, հետո փողը առած, ուրախացած թռավ՝ պապա՜, էրկու վեդրա առա՜ն: Իրանց համար շկոլի շորեր էինք առնում: Ամբողջական նյութը «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով