Home » Real Politik » Մի քանի միլիարդի հասնող կարողություն և բազմաթիվ բիզնեսներ. հայ դեսպանի կարողությունը

Մի քանի միլիարդի հասնող կարողություն և բազմաթիվ բիզնեսներ. հայ դեսպանի կարողությունը

50456Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի Քուվեյթում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանի նշանակուման փաստը:

Պետք է նկատել, որ Հայաստանում դեսպանների նշանակումը առաջին անգամ չէ, որ կապ չունի դիվանագիտության հետ: Ներկա իշխանություններ դեսպաններ հիմնականում նշանակում են այնպիսի մարդկանց, որոնք հյուրընկալող երկրում բիզնես նախագծեր ունեն:

Նման դեսպանների թվին է դասվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Անդրանիկ Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Իր պաշտոնավարման հենց սկզբից դեսպան Մանուկյանը սկսեց ամենատարբեր բիզնես նախագծեր իրականացնել: Նա և իր ղեկավարած դեսպանատան աշխատակիցները հաճախ են հայտնվում օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2015 թ. հուլիսի 13-ին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոն հանդիպել է Ա.Մանուկյանին և լուրջ մտահոգություն հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ծավալած գործունեության կապակցությամբ։ Գալիբարենկոն հայտարարել է, որ տարիներ շարունակ, մասնավորապես Ա.Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվելուց մինչև օրս ՀՀ դեսպանատունը դիվանագիտական կեղծ պետհամարանիշներ քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռմխելիությունից օգտվելով, տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ կնքել:

Անդրանիկ Մանուկյանը մինչ դեսպան նշանակվելը

Անդրանիկ Մանուկյանը, չնայած ՀՀ անկախությունից ի վեր զբաղեցրել և զբաղեցնում է պետական պաշտոններ, սակայն նա հանրությանը հայտնի է նաև որպես Հայաստանի մեծահարուստներից մեկը։ Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է պետական պաշտոնյաներին գործարարությամբ զբաղվել, այնուամենայնիվ ՀՀ անկախությունից հետո Ա. Մանուկյանը գրեթե մշտապես զբաղվել բիզնեսով։

Ա. Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես պրոյեկտներ, այդ թվում Երևանի Հաղթանակ կամուրջի մոտ կառուցված «Մետրոպոլ հյուրանոցը», ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, որը գտնվում է «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին: Հանրապետության տարբեր հատվածներում գործող գազալցակայաններ, Երևանի Նորք Մարաշ թաղամասում և այլ վայրերում շքեզ առանձնատներ, հսկայական հողատարածքներ: Նրան է պատկանում Աղավնաձորում գտնվող «Հրազդան ՋԵԿ»-ի պանսիոնատը, որը նա պետությունից սեփականաշնորհեց բավականին ցածր գնով։ «Արարատ Մոթորս» ընկերության սեփականատերն է։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է եղել շինարարական բիզնեսի ոլորտում և հանդիսանում է Երևանում կառուցված նորակառույց շենքերից կողմնակի դրամական միջոցներ հավաքագրող օլիգարներից մեկը։

Ռուսական լրատվական կայքերից մեկը «Վիվասել ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանիմասին հոդվածում անդրադարձ էր կատարել նաև Ա.Մանուկյանին՝ նշելով, որ «Ղ-Տելեկոմ» բջջային օպերատորի, ներկայումս ՀՀ-ում որպես «Վիվասել ՄՏՍ» անունով գործող ընկերության բաժնետոմսերի մի հատվածը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Ա. Մանուկյանին։

Համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումների՝ Անդրանիկ Մանուկյանը 10-12 տարի զբաղվել է ՀՀ առաջին անհրաժեշտության պարենամթերքի, դեղորայքի մենաշնորհային ներկրմամբ, ինչը հետագայում շարունակեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Թերթի պնդմամբ նա այդ գործունեությունը իրականացնում էր՝ շրջանցելով ՀՀ հարկային օրենսդրությունը։ Իր ձեռքում է կենտրոնացրել «Սամանդ» մեքենաների ներմուծման մենաշնորհը Հայաստան, ինչպես նաև ԱՄԷ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի մասը։ Երկար տարիներ վերահսկել է ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար, որը, սակայն, մաքսայինը ձեւակերպել է որպես շինափայտ։ Այնուհետև այդ փայտանյութը վերաարտահանվել է Իրան «Շահբազյան» կահույքի արտադրության համար։

Ըստ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ Անդրանիկ Մանուկյանը նաև զբաղվում էր հեռախոսային զրույցների ձայնագրությունների առքուվաճառքով։ ՀՀ-ում գործող «Վիվասել ՄՏՍ» և «Արմենտել» բջջային օպերատորները նրան էին տրամադրում իր մատնանշած անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները, որոնք հետագայում նա տասնյակ հազարավոր ԱՄՆ դոլարներով վաճառում էր հետաքրքրվող անձանց

Անդրանիկ Մանուկյանի կարողությունը ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի.

Ըստ դեսպանի ներկայացրած հայտարարգրի 2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 300 միլիոն դրամ, 3.5 միլիոն դոլար, 380 հազար եվրո: Նույն տարում նա ստացել է 118 միլիոն դրամ և 35 հազար դոլար եկամուտ: 2015 թվականին նրա կնոջ եկամուտները կազմել են 12 միլիոն դրամ և 100 հազար դոլար:

Դիտվել է 3,133 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy