Մի շարք ոստիկանապետեր պաշտոնանկ են եղել

Այսօր՝ հունվարի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել:

Մեզ հայտնի դարձավ, որ այսօր աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը  և ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ, իսկ Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետ:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Մինասյանը նշանակվել է Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ:

Ոստիկանապետիի մեկ այլ հրամանով Վազգեն Թորոսյանը ազատվել է Ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Վայքի բաժնի պետը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր եղել են նաև այլ պաշտոնանկություններ։

 


Այս թեմայով