Մի շարք կարկառուն ԲՀԿ-ականներ իրենց համագումարը թողել՝ եկել էին ԵԿՄ համագումարին մասնակցելու

բհկԵԿՄ համագումարն այս անգամ առանձնացավ ոչ միայն Քոչարյանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխաններով, այլեւ՝ որ առաջին անգամ համագումարին չէր մասնակցում Գրետա մայրիկը: Ինչո՞ւ` հարցրինք Արմեն Սարգսյանին: Պարզվեց` Գրետա մայրիկը դեկտեմբերին վայր է ընկել, ջարդել ոտքը: Համագումարի հաջորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ մի շարք կարկառուն ԲՀԿ-ականներ` Բազմասեր Առաքելյանը, Լյովա Խաչատրյանը, ԲՀԿ համագումարը թողել՝ եկել էին ԵԿՄ համագումարին մասնակցելու: «Ստախանովյան» քայլերով համագումարին մասնակցելու եկող Էդուարդ Շարմազանովին ասինք` բա դու էլ նրանց փոխարեն գնայիր ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու: «Ինչքան պետք է ԲՀԿ-ի տեղը նեղ ըլնի, որ ես գնայի»: Այս համագումարում առաջին անգամ ֆուրշեթով ծանրաբեռնված սեղաններ-հյուրասիրություն չկար. կռված տղերքը նախորդ տարիներին, մինչ դահլիճ մտնելը, մի հատ «բարով տեսանք» էին խմում, հետո էլ չէին ուզում դահլիճ մտնել, ուզում էին «շարունակել», կազմկոմիտեն չէր թողնում: Այս անգամ «կոմիտեն» պատվիրակների հյուրասիրությունը կազմակերպել էր մարզերի ռեստորաններում, որ «տղերքը հանգիստ նստեն, սրտների ուզած չափ խմեն ու ուղիղ տուն գնան»: Ինչ վերաբերում է ԵԿՄ վերնախավին, ապա Եռաբլուր այցելելուց հետո նրանք հավաքվել են «Իգդիրում», նշել  համագումարի հաջող ավարտը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով