Մի հատ հստակեցրեք ` պատգամավոր եք, թե՞ գողական

gagik-meliqyan-600x327Ինչպես արդեն տեղեկացրել էինք խորհրդարանում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի թեկնածության քննարկումը,պատգամավորները հարցադրումներով են հանդես գալիս: Գլխավոր դատախազի  թեկնածու Արթուր Դավթյանի  անցած ճանապարհի վերաբերյալ քննադատական ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթից հետո ի պաշտպանություն գլխավոր դատախազի թեկնածուի ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:

«Առանձին անունների շահարկումը, բացարձակապես,  տեղին չէ: Վիրավորված իմ քաղաքական գործընկերները հայտարում են, որ մենք ցուցմունք տվող չենք: Իհարկե ցուցմունք տվող չենք, բայց համապատասխան գործերով կարելի է համապատասխան հայտարարություններով հանդես գալ եւ հետեւել, որ այդ գործերն ընթացք ստանան: Եւս մեկ անգամ կուզենայի իմ գործընկերներին հորդորել` մի հատ հստակեցրեք ` պատգամավոր եք, թե գողական»:  Այս մասին Ազգային ժոսղովում իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

 


Այս թեմայով