Մի ծաղկով գարուն չի գա

12071829_902596276485269_1111815024_nՄի ծաղկով գարուն չի գա Այս տարի Հայաստանում տիրող վիճակը կապված գյուղատնտեսության ոլորտի հետ շատ խառն էր: Առաջարկը մի քանի անգամ գերազանցում էր պահանջարկին, այդ իսկ պատճառով խաղողագործները հայտնվել էին ծանր կացության մեջ՝ չկարողանալով իրացնել իրենց մթերքը: Սակայն իրավիճակը շրջադարձային թեքում ունեցավ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խաղողագործների հետ և խոստացավ մթերել իրենց խաղողը մինչև վերջին հատիկը: Այդպես էլ եղավ, խաղողի մթերումը սկսվեց Գագիկ Ծառուկյանի կողմից նշված ժամանակացույցին համապատասխան և շարունակվում է ցայսօր: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ անկախ ամեն ինչից, մթերքը պահելու համար հատուկ պայմաններ են հարկավոր, որպեսզի այն չկորցնի իր որակական հատկանիշները: Ներկա պահին փակվել են համարյա թե բոլոր մթերման կայանները, բացի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին պատկանող կայաններից: Տրամաբանական է, որ տվյալ պարագայում խուսափել հերթերի գոյացումից անհնար է, չնայած նրան, որ աշխատող անձնակազմը կաշվից դուրս գալով աշխատում են մինչև ուշ երեկո: Գյուղացին պետք է հասկանա մի բան, որ ինչպես ժողովրդկան ասացվածքն է ասում՝ «Մի ծաղկով գարուն չի գա» և ասացվածքին համապատասխան դժգոհել, թե իրենց բերքը չեն մթերում անտրամաբանական է ստացվում: Մին դեռ եթե լինեին ևս մի քանի գործարաններ որոնց ղեկավարւթյունը պատրաստակամություն կհայտներ սեփական միջոցների հաշվին ընդհառաջել գյուղացիներին ապա նման պատկեր չէր առաջանա: Անկախ վերոնշյալ խնդիրներից, Գագիկ Ծառուկյանը այսօր ևս հանդիպել է խաղողագործների հետ և փաստել, որ ինքը կպահի գյուղցուն տրված իր խոստումը, այն գյուղացուն ում հետ տարիներ շարունակ համագործակցել, օգնել և աջակցել է, սակայն թե ֆիզիկապես, թե տեխնիկապես նման հերթերի պարագայում, այն պահանջները, որ գյուղացիներն են առաջ քաշում, ընդառաջ գնալ այլևս հնարավոր չէ: Այն ինչ խոստացել է Գագիկ Ծառուկյանը դա անկասկած օդում չի մնա, սակայն հասկանալ է պետք, որ մնացած բոլոր կայանների փակման պարագայում գոյացած հերթերի արդյունքում փչացած մթերքը, չի կարող մթերվել և դրանում մեղավորությունը Ծառուկյանինը չէ: Գագիկ Ծառուկյանը անգամ նման ծանր իրավիճակում խորհուրդ տվեց գյուղացիներին, որպեսզի հերթագրվեն և ամեն մեկն իմանա, թե կոնկրետ որ օրն է իր հերթը և հենց այդ օրը իր բերքը հավաքի և բերի մթերման՝ խուսափելով մթերքի փչանալու վտանգից: Հ.Գ. Չնայած որոշ լրատվականներ, վերոնշյալ բոլոր դրական կողմերը չեն ընկալում կամ չեն ուզում ընկալել, ևս մեկ անգամ իցույց դնելով իրենց իբրև թե մտահոգությունը գյուղացու հանդեպ, իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը սեփական գործի նկատմամբ՝ փորձում են Ծառուկյան-գյուղացի երկխոսության ընթացքում հնչած մտքերից կառչելով, վարկաբեկել Գագիկ Ծառուկյան անունը, որը անկասկած չի ստացվի, քանզի նմանատիպ հիվանդ երևակայության արդյունքում ծնված մտքերին կարող են հավատալ միայն իրենց նման ոչ ադեկվատ մարդիկ: Գրում է Նինա Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 113 անգամ
 


Այս թեմայով