Home » Real Politik » «Մի ծաղկով գարուն կգա»

«Մի ծաղկով գարուն կգա»

rus138322514940Ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամները, որպես բարի կամքի դրսևորում, բաց թողեցին բոլոր պատանդներին,  իսկ իշխանությունները դրա դիմաց որևէ էական քայլ չկատարեցին:  Դեռ ավելի են սրում  իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում, որ իրենք իրավիճակի լուծումը տեսնում են միայն ուժի կիրառման մեջ:

Այս պահին դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա կամ կձևավորվի ժողովրդի վստահության կառավարություն: Չնայած այս ամենին՝ պետք է փաստել, որ անգամ «Սասնա Ծռեր» խմբի տղաների պլանների ամբողջովին տապալվելու դեպքում նրանք հաղթանակած են դուրս գալիս և իսկապես իրավիճակ են փոխում երկրում: Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ սա լուրջ դաս է իշխող համակարգի համար:

Այսուհետ դժվար է լինելու իշխանությունների համար: «Սասնա Ծռեր» զինված խումբը հստակ ապացուցեց, որ Հայաստանում մարդիկ ոչ միայն բողոքի խաղաղ ակցիաներ կարող են իրականացնել , այլ նաև լուրջ զինված գործողություն, անգամ գրավել այնպիսի զորամաս, որի առաքելությունն  իշխող համակարգի անվտանգությունն ապահովելն էր:  Իշխանությունները հասկացան, որ իրենց բութ գործիքի դեմ հանրությունը ևս կարող է և գործադրում է բութ գործիք:

Իշխանությունը պետք է հասկանա, որ այլևս չի կարող ուժ գործադրել խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիների դեմ: Ի վերջո, իր համար ավելի ձեռնտու է, որ հավաքվեն մի քանի հազար քաղաքացիներ և արտահայտեն իրենց դժգոհությունը, քան 20-30 «ավտոմատավոր» տղաներ զենքի գործադրմամբ լսելի դարձնեն այդ  հանրության ձայնը:

««Գևորգ Մարզպետունի» վեպում մի գլուխ կա՝ «Մի ծաղկով գարուն չի գա»: Վեպում էլ հերոսներից Վահրամը չէր հավատում, որ մի ծաղկով կարող է գարուն գալ, իսկ վերջում ինքն էլ հասկացավ՝ գարունը հենց այդ մեկ ծաղկից է սկսվում:

Ահա այս դեպքում էլ,  որքան էլ որ անհավատալի է, մի ծաղկով գարուն է բացվում: «Սասնա Ծռեր» խումբը այն ծաղիկն է, որը նախանշում է գարնան գալուստը: Մնում է հավատալ, որ յուրաքանչյուրս այդ գարունը մեր մեջ կկրենք ու կգնանք փոփոխությունների՝ սկսելով մեզանից: Իհարկե, խոսքը յուրաքանչյուրիս կողմից ինքնաձիգ վերցնելու ու հարցերն այդ կերպ լուծելու մասին չէ։ Խոսքը քաղաքացիական դիրքորոշման և քաղաքացու արժանապատիվ կեցվածքի մասին է:

Դիտվել է 880 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy