Մի իդիոտի պատմություն

Շվեյցարացի հայտնի հոգեբույժ, «շիզոֆրենիա» տերմինի հիմնադիր Էյգեն Բլեյլերը ուղիղ կապ էր տեսնում գարնան զարթոնքի եւ շիզոֆրենիայով տապառողների հիվանդության սրացման միջեւ։ Մինչ այս պահը որեւէ այլ հոգեբույժ կասկածի տակ չի դրել Բլեյլերի տեսությունը։ Եւ երբ նշյալ տեսությունը ուսումնասիրում ես կոնկրետ անհատների վարքաբանության վրա, ապա միանգամայն հաստատվում է հայտնի հոգեբույժի պնդումը։

Հայաստանյան քաղաքական դաշտի հայտնի բոմժերից մեկը՝ Հմայակ Հովհաննիսյան անուն –ազգանունով, ով իր քաղաքական բոմժության երկար ու ձիգ տարիներին ծառայել է հայաստանյան տարբեր իշխանությունների եւ տարբեր ժամանակներում փորձել է սղոսկել տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ իր ներկայությամբ հակահիգիենիկ ապականություն տարածելու համար, համաձայն բլեյլերյան շիզոֆրենիայի վարքաբանական տեսության, կրկին ակտիվացել է։ Երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում սույն քաղաքական միկրոբը փորձել է գնահատականներ հնչեցնել «Ծառուկյան» դաշինքի հասցեին եւ բարոյախրատական դասեր տալ։

Հիշեցնենք, խոսքը այն Հմայակ Հովհաննիսյանի մասին է, ով տարիներ շարունակ քնում էր Գագիկ Ծառուկյանի տան շքամուտքին՝ վերջինիս ընդունելությանն ու բարեհաճությանը գոնե մեկ վայրկյան արժանանալու համար։ Իհարկե, մերժված լինելու սինդրոմը, հատկապես հոգեկան լրջագույն խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, այս անգամ արդեն ըստ մեկ այլ հայտնի հոգեբույժ Էմիլ Կրեպելինի՝ տանում է հիվանդության սրընթաց զարգացման, ինչը կարող է արտահայտվել բուռն եւ էքսցենտրիկ վարքով, մտքերի անհոդաբաշխ եւ անիմաստ արտանետումներով, ինչը եւ մենք տեսնում ենք քաղաքական բոմժ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում։ Ի դեպ, երբ ժամանակին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը կազմում էր «Միասնություն» դաշինքի ցուցակը, ըստ այդ տարիների մամուլի, որը որեւէ անգամ չհերքվեց ՀԺԿ որեւէ պատասխանատուի կողմից, Հմայակ Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ Կարեն Սերոբիչն իրեն չի պատրաստվում ներառել դաշինքի անցողիկ հորիզոնականներում, բացել է ՀԺԿ գրասենյակի պատուհանն ու սպառնացել իրեն նետել պատուհանից դուրս։

Դժբախտաբար, սույն սուիցիդը կանխվել է, սակայն ՀԺԿ ղեկավարները անհրաժեշտ հոգատարություն չեն ցուցաբերել այն ժամանակ արդեն հոգեկան ակնհայտ շեղումներ ունեցող Հմայակի հանդեպ եւ մարդասիրությունից ելնելով, վերջինիս չեն հանձնել Ավանի հոգեբույժների ձեռքը։ Մի հիշեցում եւս Հմայակ Հովհաննիսյանի անփառունակ անցյալից. արդարությունից եւ ազնվությունից բարբաջող քաղաքական այս թերմացքը ժամանակին իշխանությունից նվեր է ստացել քաղաքի ամենակենտրոնում՝ Սարյան փողոցում, հսկայական տարածք, բանականաբար, տվյալ ժամանակի իշխանությանը հլու-հնազանդ ծառայելու համար։ Բայց, ժամանակները փոխվում են եւ անգամ ամենաօգտակար գործիքները ունեն ամորտիզացիայի եւ պիտանելիության իրենց ժամկետը եւ որոշ ժամանակ անց ուղղակի շպրտվում են քաղաքական աղբանոց, որտեղ եւ այժմ պաշտոնապես բնակվում է Հմայակ Հովհաննիսյանը։

Վերջինս այժմ աշխատում է «мальчик по вызову». այսինքն՝ ով կզանգի ու կկանչի մեկանգամյա օգտագործման համար, բնականաբար, քաղաքական մարմնավաճառների համար սահմանված էժանացված սակագնով, Հմայակ Հովհաննիսյանը միշտ պատրաստ է։ Ի դեպ, չի բացառվում, որ «Հմայակ Հովհաննիսյան» քաղաքական միկրոբի մասին շուտով բարձրաձայնեն նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվողները։ Ի վերջո, ոչ միայն ապաքաղաքական, այլ նաեւ քաղաքական դաշտը պետք է մաքրել տարատեսակ վիրուսներից։

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 175 անգամ
 


Այս թեմայով