«Մի’ երջանկացեք, մենաշնորհը հետամնացության նշան է,տիկին Նաղդալյան».Զարուհի Փոստանջյան

zaruhiԱժ-ում շարունակվում է աշնանային քառօրյա նստաշրջանը: Ելույթով հանդես եկած Զարուհի Փոստանջյանը, իր դժգոհությունը հայտնեց ընտրություներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքից, Ընտրական օրենսգրքից: « Հիմա ՀՀ-ն գնում է մեկ այլ փլուզման ճանապարհով, պատահական չէ, որ մեր կառավարության  ներկայացուցիչները հղում են կատարում Ռուսատանի Դաշնության տնտեսական ճգնաժամին, այո ՌԴ  ճգնաժամը հանգեցնելու է նաև մեր երկրում ճգնաժամի, որը նաև լինելու է քաղաքական համակարգի փլուզման արդյունք,  սրան մենք պատրաստ չենք, բայց պետք է պատրաստվել, իսկ դրա համար  պետք չէ նույն դիմագծով  կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, նույն ոճով ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն չի ստեղծում քաղաքական մրցակցության, և իշխանությունը մենաշնորհը շարունակում է պահել իր ձեռքում, իսկ տիկին Նաղդալյանը անչափ երջանիկ մենաշնորհի մասին է խոսում, այս ամբիոնից, չիմանալով , որ մենաշնորհը վատ բան է, հետամնացության նշան, դրա համար էլ մենք այսօր նման ահավոր վիճակում ենք,  իսկ մեր բանակում զինվորները իրենց կյանքի գնով են պահում  հայրենքիը, այլ ոչ թե ժամանակակից զենքերով. չմոռանամ  ասել, որ ընտրական օրենսգրքով մենաշնորհը ամրապնդել են նաև այս տարբերակով` արտերկրում ապրող մեր քաղաքացիներին  զրկելով ընտրության իրավունքից: Դուրս է գալիս, որ ՀՀ-ից տարածքից դուրս ապրող մեր համաքաղաքացիները իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, իսկ մեր խնդիրն է ստեղծել համահայկական  քաղաքական օջախներ բոլոր հայաշատ քաղաքներում, ոչ թե  դիտարկել ընտրությունները, այլ ուղակի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին, և սա պետք է դառնա ամբողջ հայ ժողովրդի քաղաքականությունը, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, եթե ոչ ապա մենք կորցնելու ենք մեր պետականությունը, այն ինչ  ձեռք ենք բերել, և ապագա հնարավորությունները, որոնք իրական են, որովհետև այսօր 2 հզոր կայսրություններ և’ Ռուսաստանը, և’ Թուրքիան գտնվում են անկման փուլի մեջ, սա հնարավորություն է ապահովոլու մեր զարգացումը , իսկ դրա համար մենք պետք է լինենք քաղաքականապես պատրաստ, որի համար անհրաժեշտ են արմատական քաղաքական փոփոխություններ»:

Դիտվել է 339 անգամ
 


Այս թեմայով