Մի անգամ էլ Քոչարյանին հարցաքննեք, ինձ բազմաթիվ անգամ հարցաքննել եք

«Ցանկացած հայ կասի հետևյալը՝ քանի Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը չեն բացահայտվել, էս երկիրը երկիր չի դառնա»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե մարտի 1-ին ով կրակելու հրաման տվեց, այլ այն, թե մարտի 1-ի առավոտյան ով հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու: Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը պետք է տրվի:

«Այս հարցի պատասխանը Ռոբերտ Քոչարյանը որոշել է ինքնուրո՞ւյն, թե՞ հարցի որոշմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը թող այս հարցին պատասխանի, վերջապես ասի, որ այս որոշումը միայն ես չեմ արել, կամ ասի՝ միայնակ եմ արել: Գալուստ Սահակյանը Հոկտեմբերի 27-ի մասով ասում էր, որ դա կարող է՝ դրսի ուժերի կողմից կազմակերպված լինի:

Ասեմ, որ կա նման վարկած, ես վարչապետ լինելու ժամանակ և դրանից հետո բազմաթիվ անգամներ այդ հարցով հարցաքննվել եմ, հարցաքննվե՞լ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն ինքը պետք է տա: Էդքան ինձ էիք կանչում ամեն ամբախ-զամբախ հարցերով, մի անգամ էլ էդ մարդուն կանչեք, թե չէ՝ էնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով էստեղ բաներ է հասկացնում»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

 


Այս թեմայով