Միրզա Սլոյանը հրավիրում է բոլորին մասնակցելու Սլթան Էզդիդի տոնին

mirza-660x330Սեպտեմբերի 28 և 29-ը ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանաբնակ եզդիների համար տոնական օրերն են: Սեպտեմբերի 28-ին երևանում տեղի կունենան մի քանի մշակութային միջոցառումներ նվիրված եզդիների պատմությանը, կրոնին և հայ-եզդիական բարեկամությանը: Այդ օրը ժամը 13:30-ին  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Հայ-եզդիական բարեկամության ոգին» փաստագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում են պատմական այն կարևորագույն դրվագները, երբ այս դրկից ժողովուրդները ուսուսի տված պայքարել և արարել են: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Միրզա Սլոյանի «Տաճար տանող ճանապարհը»եռալեզու գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև հեղինակը:

Սեպտեմբերի 29-ին Ակնալճի եզդիական սրբ. Սուլթան Էզդիդ տաճարի օրն է և այդ օրը Հայաստան են գալիս եզդիներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստան կգա նաև Իրաքի եզդիների պատվիարկությունը: Սեպտեմբերի 29-ը ամենահիշարժան տոնն է դարձել Հայաստանաբնակ եզդիների համար: Գործարար, բարերար Միրզա Սլոյանը հրավիրում է բոլորին մասնակցելու այս տոնական օրերի միջոցառումներին:

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով