Միտինգ Ղազախստանում՝ «Վառել հայերին»

Իրավիճակը  Ղազախստանի Կարագանդա քաղաքում   նորից լարվել  է: Այնտեղ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հայերի:  Հակաիշխանական ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են , որպեսզի մարդկանց դուրս հանեն: Հիմնականում յութուբով տարածողները այս միտինգի մասին հակակառավարական ալիքներն են ու Ադրբեջանի  դրոշներով օգտատերերը:

Բողոքի ակցիաի մասնակցիները բղավում են  վառել հայերին: Չնայած որ միտինգը ցրվեց, ելույթ ունեցավ մարզեպը, ասելով որ սա իրենց տունն է, այնուամենայնիվ վիճակը մնում է լարվարծ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։ Կարագանդայում բնակվող ղազախներիցց մեկը շեշտեց, որ սա հայի ու ղազախի կռիվ չէ, այլ ընդդեմ իշխանության: Բոլոր հայկական «օբյեկտների» մոտ ոստիկանական խստացված հսկողություն է: Ոչ բոլորին է դուր գալիս զարգացող, ինքնուրույն, խաղաղ Ղազախստանը:

armdaily.am

Այս թեմայով