Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կպահպանվի. ՀԱՊԿ անդամ պետությունները կողմ են քվեարկել

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կողմ են արտահայտվել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) պահպանմանն ու պայմանավորվել են մեծացնել միմյանց զենքի մատակարարման ծավալները: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ստորագրած հռչակագրի մեջ:

«Հաստատելով մեր հավատարմությունը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքին՝ արտահայտում ենք մեր անհանգստությունը Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ ծավալված իրավիճակի վերաբերյալ`կապված ԱՄՆ ներկայացուցիչների՝ դրանից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունների հետ: Կողմ ենք հանդես գալիս տվյալ պայմանագրի կենսունակության պահպանմանը», — ասվում է փաստաթղթում:

Բացի այդ` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաև զարգացնել իրենց պետությունների ռազմաարդյունաբերական համալիրները՝ մեծացնելով զինամթերքի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարման ծավալները, ինչպես նաև այս ոլորտում միմյանց ծառայություններ մատուցելով, գիտատեխնիկական համագործակցությունը մեծացնելով ու պաշտպանական ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կոոպերատիվ սերտ կապեր հաստատելով:

 

Այս թեմայով